Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, հետախուզման մեջ է: Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Իրավաբան.net-ի հետ զրույցում քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմինը դիմել է Շիրակի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը բավարարավել է: Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել