Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Նախագծում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման տրամադրելու մասով մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով:
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
Նախագծին մանրամասն ծանոթացեք այստեղ։