Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից կիրճում (120 մ խորությամբ):
Փրկարարները կիրճից պատգարակով դուրս են բերել քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 11 հրշեջ-փրկարար: