Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել իր ծառայողական պարտականությունների կատարմանը. ՀԱՊԿ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովը շաբաթ օրը վերադարձել է Մոսկվա և անցել իր ծառայողական պարտականությունների կատարմանը. այս մասին ռուսական ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և ստանձնել իր պարտականությունների կատարումը»-,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու Հայաստանում իր հանդեպ ընթացող քննությունը, որպեսզի իր երկրի համբավին վնաս չհասցնի:

«Քննության ընթացքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ քարտուղարությունը չունի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ դա Հայաստանի ներքին գործն է: Դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ նա չի պատրաստվում, քանի որ այն կարող է իր երկրի համբավին վնաս հասցնել»,- ասել է  Զայնետդինովը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 26-ին «Մարտի 1»-ի գործով: Նրա հանդեպ խափանման միջոց է ընտրված գրավը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել