ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովը շաբաթ օրը վերադարձել է Մոսկվա և անցել իր ծառայողական պարտականությունների կատարմանը. այս մասին ռուսական ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա և ստանձնել իր պարտականությունների կատարումը»-,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու Հայաստանում իր հանդեպ ընթացող քննությունը, որպեսզի իր երկրի համբավին վնաս չհասցնի:
«Քննության ընթացքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ քարտուղարությունը չունի: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ դա Հայաստանի ներքին գործն է: Դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ նա չի պատրաստվում, քանի որ այն կարող է իր երկրի համբավին վնաս հասցնել»,- ասել է Զայնետդինովը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 26-ին «Մարտի 1»-ի գործով: Նրա հանդեպ խափանման միջոց է ընտրված գրավը: