ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ և 9-րդ հոդվածները.
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո ՄԱՏԱՐԵԼԼԱՅԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով»։