Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ և 9-րդ հոդվածները.

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո ՄԱՏԱՐԵԼԼԱՅԻՆ պարգևատրել Փառքի շքանշանով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել