«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի շնորհման առանձնահատկությունները:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար: