Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Օռլեան քաղաքում կրակոցներ են տեղի արձակվել, զոհվել է երեք մարդ, ևս յոթը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Կրակոցները արձակվել են քաղաքի գլխավոր փողոցում՝ Քլեյբորնում, կրակողը փախել է դեպքի վայրից:
Երեք զոհերը մահացել են տեղում, 7 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Նոր Օռլեանի քաղաքապետ Լա Տոյա Կանթրելը հայտարարություն է տարածել և ասել. «Նոր Օռլեանում տեղ չունեն նման բռնությունները»: