Նոր Օռլեանում արձակված կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Օռլեան քաղաքում կրակոցներ են տեղի արձակվել, զոհվել է երեք մարդ, ևս յոթը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Կրակոցները արձակվել են քաղաքի գլխավոր փողոցում՝ Քլեյբորնում, կրակողը փախել է դեպքի վայրից:

Երեք զոհերը մահացել են տեղում, 7 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Նոր Օռլեանի քաղաքապետ Լա Տոյա Կանթրելը հայտարարություն է տարածել և ասել. «Նոր Օռլեանում տեղ չունեն նման բռնությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել