Բելգրադում սպանել են Սլոբոդան Միլոշևիչի փաստաբանին

Հուլիսի 28-ի երեկոյան Բելգրադի Նովի Բելգրադ թաղամասում սպանվել է հայտնի սերբ փաստաբան Դրագոսլավ Օգնյանովիչը: Այս մասին հայտնում է  rbc.ru-ն:

Նա իր որդու հետ 57-ամյա Օգնյանովիչը մոտենալիս է եղել իր տանը, երբ նրանց է մոտեցել մի տղամարդ և մի քանի կրակոց արձակել: Փաստաբանը տեղում մահացել է, նրա որդին վիրավորվել է:

Ներիքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել սպանության մեջ կասկածվողին:

Նրա անունը և հանցագործության շարժառիթները դեռ չեն նշվում:

Օգնյանովիչը հայտնի է Հաագայի տրիբունալում Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի պաշտանությանն իր մասնակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել