Հուլիսի 28-ի երեկոյան Բելգրադի Նովի Բելգրադ թաղամասում սպանվել է հայտնի սերբ փաստաբան Դրագոսլավ Օգնյանովիչը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Նա իր որդու հետ 57-ամյա Օգնյանովիչը մոտենալիս է եղել իր տանը, երբ նրանց է մոտեցել մի տղամարդ և մի քանի կրակոց արձակել: Փաստաբանը տեղում մահացել է, նրա որդին վիրավորվել է:
Ներիքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել սպանության մեջ կասկածվողին:
Նրա անունը և հանցագործության շարժառիթները դեռ չեն նշվում:
Օգնյանովիչը հայտնի է Հաագայի տրիբունալում Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի պաշտանությանն իր մասնակցությամբ: