Անձնագրային ծառայություններում աշխատանքային ժամերի փոփոխություն է արվել

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրում է.

«Յուրաքանչյուր ուրբաթ Անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիներին մատուցվող ծառայությունը սկսվում է 10.00-ից և ավարտվում 18.00։
Ուրբաթ օրերին ժամ 9.00-10.00 ՀՀ ոստիկանության պետի հրամանով ԱՎՎ ծառայողների համար սահմանված է ծառայողական պարապմունքների ժամ։
Ընդմիջման ժամը նույնն է՝ 14.00-15.00»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել