ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Այժմ քննվում է նրան կալանավորելու մասին միջնորդությունը:
Իրավաբան.net-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատական նիստը գլխավորում է դատավոր Դավիթ Բալայանը:
Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է մինչև 18:00-ն՝ գործին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հավելենք նաև, որ նույն դատարանում վաղ առավոտից քննվում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում