Ընդունելություն հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մոտ` յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը

ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության նկատմամբ հասարակության վստահությունն ամրապնդելու, քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանելու և պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախատեսվում է սահմանել քաղաքացիների ընդունելության օրեր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մոտ` յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը` ժամը 14:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քաղաքացիների ընդունելության բաժնում կամ զանգահարել  (+374) 011 900-035 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել