Տուգանքների հետ միասին կկիրառվեն լրացուցիչ տույժեր՝ բալի տեսքով․ ՃՈ պետի տեղակալ

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց, որ ճանապարհային երթևեկության խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը վերանայվում են։

«Վերանայվում են նաև վարչական տուգանքները, ոչ միայն տեսահսկման համակարգի միջոցով ֆիքսված իրավախախտումների գործերով, այլև ընդհանրապես որպես իրավախախտումներ։ Այլևս չեն լինի 30․000-ից ավել տուգանքներ, սակայն տուգանքների հետ միասին կկիրառվեն լրացուցիչ տույժեր՝ բալի տեսքով, ինչը կարծում ենք ավելի զսպող և արդյունավետ կլինի, քան տուգանքի չափի մեծությունը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել