Հարկ վճարողի հաշվառման համարը տրամադրելու կարգի մասին

Հարկ վճարողի հաշվառման համարի միակության ապահովման նպատակով, այն տրամադրվում է վարչատարածքային հարկային մարմինների կողմից` ըստ ձեռնարկության, անհատ ձեռներեցի, կազմակերպության պետական գրանցման գտնվելու վայրի (հասցեի) վարչատարածքային պատկանելության:

ՀՎՀՀ ստանալու համար հարկատուն լրացնում է ՀՎՀՀ տրամադրման քարտը:

Եթե հարկատուն հաշվառված չէ վարչատարածքային ՀՊՏ-ում, ՀՎՀՀ նախապես չի տրամադրվում, այլ հարկատուից պահանջվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր, որից հետո միայն կատարվում է նրա հաշվառումը:

Հարկատուին տրվում է կնիքով հաստատված փաստաթուղթ, որում նշված է հարկատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (անհատ ձեռներեցի անունը, ազգանունը և հայրանունը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել