Հուլիսի 16-ին Ռումինիայի Բաեկու մարզում վթարի է ենթարկվել IAR-99 oim ռազմական օդանավը:
Այս մասին հայտնում է Antena 3 հեռուստաալիքը:
Երկրի ազգային պաշտպանության նախարար Միխայ Ֆիֆորի խոսքով՝ երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտվել, նրանց որոնում են: Մարզական թռիչքի ժամանակ օդանավն ընկել է ՌՕՈՒ 96 բազայից ոչ հեռու:
Նշված ռազմական օդանավն արտադրվում է Կրայովայի ավիագործարանում և ռումինացի ռազմական օդաչուների կողմից օգտագործվում է ուսումնական նպատակներով: