ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:
Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ին:
Ըստ նույն օրենքի 26-րդ հոդվածի. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:
Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Այժմ 2018 թվականի փոխարեն, այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2023 թվականը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Ալիսա Չիլինգարյան