Ուսուցիչների գործունեության վերաբերյալ փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:

Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ին: 

Ըստ նույն օրենքի 26-րդ հոդվածի. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»:

Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Այժմ 2018 թվականի փոխարեն, այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2023 թվականը,  եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել