Անձնագրի համար անձը կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, բացառությամբ,երբ առաջին անգամ է տրվում կամ չունի հաշվառում։ Այս մասին տեղեկանում ենք Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից:
Նա նաև նշում է, որ անձնագրում ելքի կնիքի համար ևս քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Իսկ մինչև 35 տարեկան զինապարտները պետք է ներկայացնեն զինգրքույկ:
«Եթե նույնիսկ չունեք հաշվառում, անձնագրում ելքի կնիքի գործողությունը չի մերժվի: Հաշվառումը պարտադիր է անձնագրավորման համար»,-գրում է նա: