Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն,
հրատապ օգնության տեսակներն են`
- միանվագ հրատապ օգնությունը.
- եռամսյակային հրատապ օգնությունը:
Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է`
- ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.
- ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.
- ընտանիքի անդամի մահվան դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում: