«Այս տարի էապես աճել են բարեվարքության համակարգի տարրերին առնչվող խախտումների քննությունները»․ Տիգրանուհի Խալաֆյան

ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը Iravaban.net-ի հետ զրույցում խոսել է հանձնաժողվին վերապահված գործառույթների, հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված գործողությունների ու դրա իրականացման քայլերի մասին։

Ինչպես հայտնի է՝ ԿԿՀ-ին է վերապահված բարեվարքության համակարգի տարրերի, այդ թվում՝ անհամատեղելիության պահանջների, շահերի բախման նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը հետևելը, և միաժամանակ դրանց խախտումների վերաբերյալ վիճակագրության վարումն ու դրա հրապարակումը։

«Վիճակագրության վարման ընդհանուր պրոցեսն ավելի կանոնակարգված դարձնելու նպատակով 2024 թվականին ԿԿՀ-ն համագործակցություն է հաստատել Վիճակագրական կոմիտեի հետ, և արդեն նույն թվականին դրա արդյունքում մշակվել և հաստատվել է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը։ Սա նաև հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից էր, արդյունքում 2024 թվականի տարեկան վիճակագրությունը հավաքագրվել է մեթոդաբանության համապատասխան և դրանից բխող հարցաշարերի ներկայացման միջոցով»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այս տարի տարի էապես աճել է բարեվարքության համակարգի տարրերին առնչվող խախտումների քննությունները, 2024 թվականին իրականացվել է ավելի քան 147 քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել