Բախվել է երեք ավտոմեքենա․ կան տուժածներ

Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած: 

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: 

«VAZ» և «Opel Astra» ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել