«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք». Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:
Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել