Հուլիսի 2-ին՝ ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
«Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։