Քաղաքացիների ներկայացրած դիմումները հիմնականում վերաբերել են զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու, բնակավայրին մոտ զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, եղբայրներին միևնույն զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, ըստ մասնագիտության զորակոչելու, զինծառայողներին վաղաժամկետ զորացրելու, հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահության չընդգրկելու, կարճաժամկետ արձակուրդ հատկացնելու, բուժհետազոտում անցնելու, կադրային նշանակումների և տեղափոխությունների հետ կապված, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հարցերի:
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատում մուտքագրված դիմումներն ուսումնասիրվել և ուղարկվել են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ` դրանցում բարձրացված խնդիրներին ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանների պահանջների շրջանակում լուծումներ տալու համար: