«Վեոլիա Ջուր» ընկերությունը ստուգայցեր է կատարել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղում և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել, հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը:
Ընկերության հանրային կապերի ծառայության փոխանցմամբ, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջրի սպառման ավելացումն ամռանը միայն շոգ եղանակով չէ պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին՝ գյուղերում կամ քաղաքների անհատական կառուցապատված թաղամասերում:
Օրերս ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Ըստ ընկերության հաղորդագրության՝ այն պատկանում է Մայակովսկի համայնքի ղեկավարին:
Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով: