Մայակովսկի գյուղի գյուղապետը ջրի ապօրինի միացում է կատարել. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ստուգայցեր է կատարել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղում և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել, հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը:

Ընկերության հանրային կապերի ծառայության փոխանցմամբ, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջրի սպառման ավելացումն ամռանը միայն շոգ եղանակով չէ պայմանավորված: Այստեղ զգալի դեր է խաղում նաեւ ապօրինի ջրօգտագործումը ոռոգման նպատակով, առաջին հերթին՝ գյուղերում կամ քաղաքների անհատական կառուցապատված թաղամասերում:

Օրերս ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյանին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Ըստ ընկերության հաղորդագրության՝ այն պատկանում է Մայակովսկի համայնքի ղեկավարին:

Վեոլիա Ջրի աշխատակիցներն այսօր լրագրողների ներկայությամբ դրանք ապամոնտաժում էին: Կաթնաղբյուրի թավշյա սառնորակ ջուրն արդեն երեկոյան կհոսի իր ճամփով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել