Սահմանադրական դատարանը քննության է ընդունել գործարար կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված պաշտպանի դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հարկային օրենսգրքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար:

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներն ու դրա հիման վրա արված ուսումնասիրությունները վկայում են, որ Հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում, այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ:

Ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

Գործարար կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված Պաշտպանի դիմումի քննության համար Սահմանադրական դատարանի նիստը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել