Սամվել Հովսեփյանը՝ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու, ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում ներդրման համար։ Գևորգ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց՝ ստորաբաժանումն ունակ է քայլել օր օրի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ։ Նորանշանակ պետ Սամվել Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին վստահության համար` հավաստիացնելով, որ 20 տարուց ավելի համակարգում ծառայության փորձն ու մասնագիտական գիտելիքները ներդնելու է ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։

Ոստիկանության պետը ստորաբաժանման նորանշանակ պետին ու անձնակազմին տվեց նաև հանձնրարականներ ու ցուցումներ, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է առաջնահերթ լինեն վարչության յուրաքանչյուր աշխատակցի համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել