Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնում զգալի չափերի յուրացման դեպք են արձանագրել

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառուների արդյունքում, պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկել է իր ծանոթ և մտերիմ անձանց, որոնք փաստացի չհաճախելով նախատեսված դասընթացներին` ստացել են իրենց անվամբ դուրս գրված կրթաթոշակի գումարները:

Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը 2015թ. նոյմեբերից մինչև 2016թ. հունվարը, ծրագրում ընդգրկել է երեք քաղաքացու որոնք փաստացի չեն հաճախել դասընթացներին, սակայն ստացել են 55.000-ական դրամ կրթաթոշակներ, իսկ պետական բյուջեյից նշված անձանց համար դասընթացներ կազմակերպելու նպատակով նախատեսվել և դուրս է գրվել ևս 55.000-ական դրամ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Միաժամանակ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նշված ծրագրում փաստաթղթեր կեղծելու եղանակով ընդգրկվել է ևս երկու քաղաքացի, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ նրանց անվամբ նախատեսված և դուրս գրված ընդհանուր` 220.000 դրամը յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներպետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել