120-ից ավելի հրշեջներ աշխատում են մարել Շոտլանդական Գլազգո քաղաքի արվեստի դպրոցում բռնկվախ խոշոր հրդեհը: Այս մասին հայտնում է ՌիաՆովոստին՝ հղում անելով Շոտլանդիայի հրշեջ-փրկարարական ծառայությանը:
Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է հրշեջ ծառայության ավելի քան 120 աշխատակից:
«Այս պահին ավելի քան 120 հրշեջ ներգրավված է Գլազգոյի արվեստի դպրոցի խոշոր հրդեհի մարման աշխատանքներում: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մոտակայքում գտնվող տները տարհանվել են նախազգուշական նպատակներով: Հրդեհը տարածվում է հարևան շենքերի վրա, և հրշեջները գործադրում են բոլոր ջանքերը՝ հրդեհը տեղայնացնելու համար»,- ասվում է հրշեջ-փրկարարական ծառայության հայտարարությունում:
Նշենք, որ դեպքի վայր է ժամանել ավելի քան 20 մարտական հաշվարկ: