Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ լուսանկարիչ-օպերատորի և մոնտաժողի թափուր հաստիքների վերաբերյալ:
Պահանջվող հատկանիշներ`
- Աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխանաբար օպերատրության և մոնտաժի ոլորտներում:
- Միաժամանակ օպերատորական և մոնտաժի գիտելիքներ ու հմտություններ ունենալը կդիտվի առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտի առավելություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2018 թ-ի հունիսի 30-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր-մոնտաժող»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: