Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը վայր է դրել լիազորությունները

Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը գրում է.

«Սիրելի գործընկերներ, այսօրվանից վայր եմ դնում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի խոսնակի լիազորությունները:

Իմ աշխատանքային 8 ամիսների օրագիրը բազմաթիվ տողեր ունի…

Շնորհակալ եմ իմ լրագրող գործընկերներին այդ ամիսների ընթացքում փոխադարձ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն եմ հայտնում Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի 570 աշխատակիցներին և բոլոր նրանց ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս ընթացքում:

Ուզում եմ նաև երախտագիտության իմ խոսքն ուղղել Հովհաննես Սահակյանին, ով հավատաց իմ ուժերին, վստահեց ինձ այս բարդ ու անչափ կարևոր ոլորտի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Բոլորին մաղթում եմ առողջություն և բազում հաջողություններ:

Հ.Գ. Օգտվելով առիթից՝ այն ընկերներիս համար, ովքեր «պաշտում» էին այս գրառումը կանեմ այն վերջին անգամ.
«Հարգելի՛ կենսաթոշակառուներ 2018թ. հունիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 5-ից»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել