Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը գրում է.
«Սիրելի գործընկերներ, այսօրվանից վայր եմ դնում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի խոսնակի լիազորությունները:
Իմ աշխատանքային 8 ամիսների օրագիրը բազմաթիվ տողեր ունի…
Շնորհակալ եմ իմ լրագրող գործընկերներին այդ ամիսների ընթացքում փոխադարձ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի 570 աշխատակիցներին և բոլոր նրանց ում հետ առիթ եմ ունեցել աշխատելու այս ընթացքում:
Ուզում եմ նաև երախտագիտության իմ խոսքն ուղղել Հովհաննես Սահակյանին, ով հավատաց իմ ուժերին, վստահեց ինձ այս բարդ ու անչափ կարևոր ոլորտի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Բոլորին մաղթում եմ առողջություն և բազում հաջողություններ:
Հ.Գ. Օգտվելով առիթից՝ այն ընկերներիս համար, ովքեր «պաշտում» էին այս գրառումը կանեմ այն վերջին անգամ.
«Հարգելի՛ կենսաթոշակառուներ 2018թ. հունիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 5-ից»»: