Հունիսի 1-ին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հերմինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերում պահվող անձանց նյութակենցաղային պայմանների բարելավման եւ պահման խնդիրներին՝ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ դիտորդական խմբի եւ ոստիկանության համագործակցության արդյունքում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Իրենց հերթին փաստելով դրական փոփոխությունները՝ դիտորդները նշեցին, որ շարունակելու են ոստիկանության հետ սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։