Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները. կառավարության ծրագիր

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է առողջապահության ոլորտին:

Ծրագրում նշվում է, որ քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարևորագույն գործոններից մեկը առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը և մատչելիությունն է, և դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։  Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին սպասարկումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

«Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը։

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները:

Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման բարելավումը»,-նշվում է ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել