Քաղաքացին պետք է գիտակցի նաև քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը. կառավարության ծրագիրը՝ ՀՀ ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացու մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է արտահերթ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը:

Ծրագրող՝ պետության և կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և ազատությունների ապահովումը, նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելը, մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։

«Քաղաքացու երջանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել նրա ներգրավվածությունը հանրային կյանքին՝ աշխատանքային, տեղական ինքնակառավարման և համապետական մակարդակում։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքը հանրային կյանքի վրա ազդելու կոնկրետ և գործուն հնարավորություն ունի, և այդ հնարավորությունը առաջին հերթին պետք է ապահովվի իշխանության ձևավորման համակարգի նկատմամբ բարձր վստահությամբ»,-նշված է ծրագրում։

Քաղաքացին պետք է գիտակցի նաև քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը, ընդ որում՝ նա պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված միջոցներով վերահսկողություն իրականացնել ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այլև ուղղակի մասնակցություն ունենալ հանրային հարաբերությունների մշակույթի զարգացմանն ու հղկմանը։  Լայնորեն տարածված հակամարտության, հարկադրանքի, ուժի դիրքերից հարաբերվելու մշակույթը պետք է փոխարինվի հանրային և համայնքային խնդիրները ուժերի մեկտեղման և համագործակցության եղանակով լուծելու մշակույթով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել