Ի՞նչ կենսագրություն ունի սփյուռքի նորանշանակ փոխնախարար Դավիթ Սարգսյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 24-ի որոշման համաձայն ՀՀ սփյուռքի փոխնախարար է նշանակվել  Դավիթ Սարգսյանը: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրապարակման համաձայն, Սարգսյանը 2002թ. ավարտել է «Ուսում» հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

Զորացրվելուց հետո, 2008-2010թթ, սովորել և գերազանց ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում:

2011-2014թ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:

2015-2016թթ սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:

2005-2006թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում, որպես լաբորանտ,

2008-2010թթ՝ որպես ավագ լաբորանտ:

2010-2012թթ աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական Կազմակերպությունում որպես իրավաբան:

2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսը աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:

2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:

2014թ. ընտրվել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահության անդամ, որից հետո նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և աշխատել է մինչև 2018թ. մայիս ամիսը:

2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսը աշխատել է «Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:

2017թ հունվար ամսից մինչև 2018թ. հունվար ամիսը աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:

Լեզուների իմացությունը՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ծնվել է 1985թ. ամուսնացած չէ: Հանդիսանում է ՀՀ սպորտի վարպետ, 1-ին կարգի մրցավար:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել