Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 24-ի որոշման համաձայն ՀՀ սփյուռքի փոխնախարար է նշանակվել Դավիթ Սարգսյանը: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրապարակման համաձայն, Սարգսյանը 2002թ. ավարտել է «Ուսում» հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
Զորացրվելուց հետո, 2008-2010թթ, սովորել և գերազանց ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում:
2011-2014թ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:
2015-2016թթ սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:
2005-2006թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում, որպես լաբորանտ,
2008-2010թթ՝ որպես ավագ լաբորանտ:
2010-2012թթ աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական Կազմակերպությունում որպես իրավաբան:
2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսը աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:
2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:
2014թ. ընտրվել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահության անդամ, որից հետո նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և աշխատել է մինչև 2018թ. մայիս ամիսը:
2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսը աշխատել է «Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:
2017թ հունվար ամսից մինչև 2018թ. հունվար ամիսը աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:
Լեզուների իմացությունը՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ծնվել է 1985թ. ամուսնացած չէ: Հանդիսանում է ՀՀ սպորտի վարպետ, 1-ին կարգի մրցավար:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: