ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
- այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
- խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
- պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
- պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում: