Կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված թե՛ ներմուծողի, թե՛ իրացնողի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, ըստ այդմ իրենք կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:
«Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմնաված տարեկան դրույքաչափը կազմում է 15 միլիոն դրամ, իսկ շշալցված կոնյակի, բրենդիի և դրանց սպիրտի ներմուծումւ ծանուցման ենթակա չէ և ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ:
Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ է ստեղծում շշալցված կոնյակ և կոնյակի սպիրտ իրացնող ևբներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար: Իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 միլիոն դրամ տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը նշեց նաև, որ սահմանված ակցիազյին հարկի դրույքափերը չեն համապատասխանում Հայաստանում կոնյակի իրացման ծավալներին։ գներում: Նխագծով առաջարկվում է ակցիզային հարկի հարկման բազան փոխել, դրանք ըստ տարիքային խմբերի հաշվարկել:
«Շշալցված կոնյակ արտադրող, իրացնող ու ներմուծող մեծ ու փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար պայմաններ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։