Որո՞նք են պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը մերժելու հիմքերը

Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`

1) դիմում ներկայացրած քաղաքացին երկրորդ անգամ կանչվում է հանրապետական հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.

2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

3) դիմումն ակնհայտ անհիմն է:

Իրազեկման աղբյուրը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 9-րդ հոդվածներ:

      

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել