Ինչպես հայտնել ենք, այս պահին Երևանի քաղաքապետարանում են մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա են անում և պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Երևանի քաղաքապետարանում է նաև ավագանու նախկին անդամ և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ով հայտարարեց, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը կամ լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ մուտք չի գործել, քանի որ այս պահին իր գրասենյակում չէ: