«Բալասանյան» դաշինքի 10 անդամներ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել

Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամները քիչ առաջ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել և  նիստ են հրավիրել ամսի 16-ին ժամը 10:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Նրանք ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օերնքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է ստացվում ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել»,-գրում է Բարսեղյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել