ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին, Երևանում:
Կրթություն
1998- 2003 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում
2003-2006 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում
2006-2010 թթ. – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտ, մարզաառողջարարական ֆակուլտետ, մարզիչ մանկավարժի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1997-1999 թթ. – «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
2003 թ. – թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2006-2008 թթ. – դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում
2006 – 2009 թթ. – ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոն` լաբորանտ
2008 – 2009 թթ. – Երևան քաղաքի ավագանու անդամ
2006 թ. մարտի 12-ից` ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
2010 – 2012 թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2012-2013 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-201 6թթ. – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
2016-2018 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստի լեյտենանտ: ՀՀ սպորտի վարպետ է, երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Նորանկախ Հայաստանի միջազգային կարգի առաջին մրցավարն է: Երեք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: