ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախախարի պաշտոնում:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թ․ ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:
Կրթություն
1999թ. Ավարտել է Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. Ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ է։
Աշխատանքային փորձ
2003-2004 թթ․ ՝ ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում ։
2004 թվականին՝ հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004-2006 թթ․՝ գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։
2006-2008 թթ․ ՝ գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ
2009-2017թթ.՝ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ:
2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Սոցիալական ներգրավվածությունը
2013 թթ․ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ձևավորված «Դեմ! եմ» շարժման հիմնադիր անդամ։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա