Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորագիր են ներկայացրել՝ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

«Ես և Լենա Նազարյանը երաշխավորություն ներկայացրեցինք Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հատնել է պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։

57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել