ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 5-ին խորհրդարանում մշակույթի գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ կազմ կարող է ունենալ կառավարությունը՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում.
«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, որովհետև կա կառավարության կազմի մի քանի տարբերակներ, իսկ որ տարբերակը կիրագործվի իրականում, իմ վարչապետ ընտրվելու պարագայում, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից, որովհետև կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլումն է»,-նշել է նա:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համագործակցություն լինի Հանրապետական կուսակցության անդամների հետ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարձանագրվի քաղաքական իրավիճակը և դրա վրա հենվելով, համաձայնության գալով՝ կձևավորվի կառավարության կազմը: